211652_close_icon
views-count2391 դիտում article-date 11:52 01-03-2017

Հարկադիր կատարման ծառայությունում կադրային նոր փոփոխություն է տեղի ունեցել

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային նշանակումներ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում: Ծառայության Սյունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արթուր Միլիտոնյանը փոխադրման կարգով նշանակվել է Ծառայության Տավուշի մարզային բաժնի պետի պաշտոնին: Արմեն Հարությունյանի մեկ այլ հրամանով Ծառայության Սյունիքի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Սուրիկ Ծատրյանը նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:

Նմանատիպ նյութեր