211652_close_icon
views-count3099 դիտում article-date 15:41 01-03-2017

Հայաստանում հիմնականում շրջանառվում են սուր շնչառական վարակների այլ հարուցիչներ. ՀՀ ԱՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում սեզոնայնությամբ պայմանավորված դեռևս արձանագրվում է գրիպի և սուր շնչառական վարակներով հիվանդացություն: Վերջին 10 օրվա ընթացքում դիտվել է սուր շնչառական վարակների աշխուժացում՝ պայմանավորված գրիպի Ա և Բ տեսակներով և շնչառական վարակների այլ հարուցիչներով: Նշենք, որ Հայաստանում հիմնականում շրջանառվում են ռինովիրուսներ, ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ, եզակի դեպքերում՝ գրիպի Բ տեսակը: Բոլոր հարուցիչներն առաջացնում են շնչառական միևնույն ախտանշանները և տարածվում են օդակաթիլային ճանապարհով: Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով և հաշվի առնելով, որ սուր շնչառական վարակների սեզոնը դեռևս շարունակվում է՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, • եթե վատառողջ եք, մնացե´ք տանը, մի´ հաճախեք աշխատանքի, • վատառողջ երեխային թույլ մի´ տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ, • եթե Դուք կամ Ձեր երեխան հիվանդ եք, դիմե'ք տեղամասային մանկաբույժին, ընտանեկան բժշկին կամ տեղամասային թերապևտին • մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ և մի´ տվեք երեխաներին առանց բժշկի ցուցումի, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, • հագնվե´ք և երեխաներին հագցրե´ք եղանակին համահունչ, • պահպանե´ք և երեխաներին սովորեցրե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը, • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, • հետևե´ք Ձեր և երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով, օգտագործեք միայն մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ:

Նմանատիպ նյութեր