211652_close_icon
views-count2984 դիտում article-date 15:03 02-03-2017

Գարնանը մայրաքաղաքում բացվող առաջին ծաղիկները վարդակակաչները կլինեն

Նախորդ տարվա նոյեմբերի սկզբից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում էր վարդակակաչների սոխուկների տունկը: Ըստ այդմ, Հոլանդիայից ներկրվել էր ավելի քան 500 հազար սոխուկ: Դրանք պահեստավորված շուրջ 250 000 սոխուկի հետ միասին տնկվել են այգիներում, պուրակներում ու մայթերին հարակից ծաղկային տարածքներում: Սոխուկների տունկը կազմակերպվել է նախատեսված ագրոկանոնների համաձայն, հետևաբար, մասնագիտական նախնական եզրակացությամբ կապահովվի կպչողականության բարձր ցուցանիշ: Կակաչները մայրաքաղաքում բացվող առաջին ծաղիկները կլինեն` գարնանային Երևանի այգիները, պուրակները, ինչպես նաև փողոցների հարակից ծաղկային տարածքները զարդարելով մարտի 20-ից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր