211652_close_icon
views-count42237 դիտում article-date 11:10 06-03-2017

Արտակարգ իրավիճակ Երևանում. «Զարինա» թխվածքի խանութի տանիքից հանկարծակի թափված սառցաբեկորները լուրջ վնաս են հասցրել խանութին. սեփականատերերը հայտնվել են անելանելի վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 5-ին, արտակարգ իրավիճակ էր տիրում Երևան քաղաքի Կիևյան փողոցի շենքերից մեկի մոտ: Ժամը14:20-ի սահմաններում Կիևյան 10 շենքի տանիքից սառցաբեկորները թափվել և ջարդուփշուր էին արել «Զարինա» թխվածքի խանութի գովազդային վահանակները, օդորակիչը և անձրևապաշտպան ծածկերը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում խանութի սեփականատերերն ասացին, որ, բարեբախտաբար, այդ պահին մայթով անցնող հետիոտն չի եղել, սակայն իրենք միայն կրել են մոտ 800.000 դրամի վնաս և թե ով է հատուցելու այն, չգիտեն, սակայն այն, որ իրենք այդ ամենի մեջ իրենց մեղքի բաժինը չունեն, փաստ է: Խնդրանքով դիմեցին պատկան մարմիններին, որ գոնե ինչ-որ չափով փոխհատուցում ստանան, քանի որ տանիքի այդ մասում երկաթե պատնեշներ չկան անգամ՝ նման դեպքերից խուսափելու համար: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր