92123 դիտում
11:09 07-03-2017
Ողբերգական դեպք Մուսալեռ գյուղում. փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, տան փլատակներից դուրս են բերել 93-ամյա կնոջ դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 7-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի Բաբաջանյան 4 տանը փլուզում է տեղի ունեցել և կա տեղեկություն, որ ներսում քաղաքացի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Մուսալեռի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ծառայողները՝ համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար, Փրկարար ծառայության մայոր Վահան Մկրտչյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները նշված տան մեջ՝ փլատակներից, դուրս են բերել նշված տան բնակչուհի, 93-ամյա Ազնիվ Մուրադյանի դին։
Փրկարարներն այդ աշխատանքները կատարել են ձեռքով, քանի որ բահով կվնասեին դին։ Ներսում նաև կար լուրջ վտանգ, որ հնարավոր է՝ տեղի ունենար նոր փլուզում, ինչը կվնասեր նաև փրկարարներին։ Սակայն նրանք, անտեսելով այդ ամենը, կատարեցին իրենց մասնագիտական պարտքը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ, ով դեպքի մասին հեռախոսով տեղեկություն էր փոխանցում ոստիկանության մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Յավազյանին։
Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ։
Տեղում քննչական բաժնի պետ Կ. Խաչատրյանի որոշմամբ ստեղծվեց քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արշակ Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Տարածքում հսկողություն են իրականացնում ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վահագն Աղալարյանի գլխավորությամբ։
Քիչ առաջ ժամանեցին նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Այվազյանը և ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Մարգարյանը։
Արդեն ժամանել է նաև դի տեղափոխող բրիգադը և քննիչի հանձնարարականով նշանակվեցին մի շարք փորձաքննություններ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1708 դիտում
16:25 11-02-2023
Հայ փրկարարները փլատակներից ողջ դուրս են բերել 8-ամյա աղջկա