211652_close_icon
views-count68123 դիտում article-date 11:28 07-03-2017

Արտակարգ դեպք Երևանում. Կենտրոն վարչական շրջանի տներից մեկում հայտնաբերվել է 2 տղամարդու դի

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, 1-03 շտապօգնության ենթակայանից, որ կանչով մեկնել են Կորյունի 23/49 հասցե, որտեղ հայտնաբերվել է 2 տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։ Դատաբժշկի նախնական տվյալների համաձայն՝ մահացածները միջին տարիքի են և, ըստ նախնական տեղեկությունների, «բենզինիստներ էին»։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածներից մեկը Երևան քաղաքի Մանթաշյան 10 շենքում գրանցված, սակայն մշտական բնակության վայր չունեցող 53-ամյա Ալեքսանդր Գրիգորյանն էր, իսկ մյուս մահացածը, ըստ տեղեկությունների, Երևան քաղաքի Գնունի փողոցի բնակիչ էր, անունը՝ Արմեն, ում ամբողջական տվյալները ճշտվում են։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր