2473 դիտում
10:14 08-03-2017
Ռեյտինգային ընտրակարգը լուրջ դժգոհություն Է հարուցել Հանրապետական կուսակցության շարքերում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունների ռեյտինգային այս ընտրակարգը լուրջ դժգոհություն է հարուցել ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունների մոտ, այլև հենց Հանրապետական կուսակցության շարքերում։ Այդ ընտրակարգից դժգոհել են հատկապես այն պատգամավորները, որոնք ժամանակին խորհրդարանում կողմ են քվեարկել ԸՕ նախագծին։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ ՀՀԿ-ականներն իրենց դժգոհությունը հայտնել են նաև ԸՕ հեղինակ Դավիթ Հարությունյանի մոտ՝ նրան մեղադրելով «կաբինետում նստած» ընտրական խառնաշփոթ ստեղծելու, թիմի անդամներին իրար դեմ հանելու մեջ։
Դ. Հարությունյանն էլ իրեն հատուկ ժպիտով պատասխանել է, որ թեև ինքն է եղել նախագծի հեղինակը, բայց այդ օրենքն ընդունել են պատգամավորները, հետևաբար պետք չի ողջ պատասխանատվությունն իր վրա գցել։ Այս առիթով մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»–ը դիմեց անձամբ Դ. Հարությունյանին, որը միայն նշեց, «ճիշտ է այն, որ ոմանք ունեցել են այլ կարծիք»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3140 դիտում
08:38 08-02-2018
ՀՀԿ-ին դուր չի եկել, որ ՀՅԴ-ն քննադատել է ռեյտինգային ընտրակարգը. «Ժողովուրդ»
3041 դիտում
12:30 27-02-2018
ԱԺ-ն քվեարկությամբ մերժեց ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին նախագիծը
1267 դիտում
09:07 23-01-2021
Ինչո՞ւ չի բարեփոխվում ԸՕ-ն. ռեյտինգային ընտրակարգը ձեռնտո՞ւ է. «Ժամանակ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը