2394 դիտում
10:55 08-03-2017
Հայաստանից արտահանվող և երկրում սպառվող միսը պետք է լինի սպանդանոցային. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության առաջիկա նիստում սահմանվելու է «պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտները և ժամանակացույցը»: Ըստ այդ փաստաթղթի՝ սահմանվում է, որ արդեն այս տարվա մայիսի 1-ից սկսած պետական գնումներով ձեռք բերվող միսը պետք է մորթվի սպանդանոցներում: Մսամթերքի տեղական արտադրողների՝ իրենց արտադրության մեջ օգտագործվող միսը այս տարվա նոյեմբերի 1-ից պետք է լինի սպանդանոցներում մորթված:
Նույն ժամկետից սկսած, միայն սպանդանոցում մորթված միսը կարող է արտահանվել Հայաստանից: 2018 թվականի մարտի մեկից Երևանում վաճառվող միսը պետք է լինի սպանդանոցային, իսկ ապրիլի 1-ից` սննդի օբյեկտներում օգտագործող միսը: Հայաստանի մարզերի վրա այս նույն պահանջները կտարածվեն 2018 թվականի համապատասխանաբար հունիս և հուլիս ամիսներից սկսած»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
928 դիտում
18:41 16-09-2024
Իրացման ցանցում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցային ծագում. ՍԱՏՄ
2805 դիտում
09:54 14-03-2017
Հայաստանից ՌԴ արտահանվող ապրանքների համար լուրջ խոչընդոտներ են ստեղծվելու. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»