211652_close_icon
views-count7915 դիտում article-date 14:11 08-03-2017

Չեմպիոնների լիգա. Այսօր «Բարսելոնան» կփորձի հրաշք գործել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան երկու հանդիպում: Գլխավոր հանդիպումը, իհարկե, կկայանա Բարսելոնայում, որտեղ «Բարսելոնան կընդունի ֆրանսիական ՊՍԺ-ին: Բոլորը «Բարսելոնայից» հրաշք են ակնկալում: Կատալոնացիները առաջին խաղոււմ ամոթալի պարտություն կրեցին` 0:4 հաշվով: Ցանկացած այլ թիմի դեպքում կարելի էր ասել, որ նման հաշիվը ետ բերել հնարավոր չէ, բացի` «Բարսելոնայից»: Իր թիմում ունենալով աշխարհի ուժեղագույն հարձակողական եռյակը, ինչպես նաև` դասեր քաղելով նախորդ պարտությունից, այժմ կատալոնացիները վճռական են տրամադրված և մտադիր են այդ հրաշքը գործել: Գործնականում դա անհնար է, բայց ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ կընդունի Լիսաբոնի «Բենֆիկային»: Առաջին խաղում` Լիսաբոնում, «Բորուսիան» 3, 4 գոլի առավելությամբ հաղթելու փոխարեն զարմանալիորեն պարտվեց 0:1 հաշվով: Սակայն գերմանական ակումբը բավական հզոր կազմ ունի և ի վիճակի է փոխել այս դիմակայության ելքը` հօգուտ իրեն: Այստեղ էլ է մեզ հետաքրքիր մրցավեճ սպասվում: [b]Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր [/b] «Բարսելոնա» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա) «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա) Նշենք, որ 2 խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր