211652_close_icon
views-count2705 դիտում article-date 20:13 08-03-2017

ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է ազատամարտիկներին

Այսօր՝ մարտի 8-ին, ժամը 16:00-ին ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Արմավիր քաղաքում հանդիպում ունեցավ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ), «Տիգրան Մեծ» ջոկատի, Ղարաբաղյան պատերազմի վետերանների (ՂՊՎ), Ազատամարտի վետերանների միության (ԱՎՄ), ‹‹Սեւ հովազ›› ջոկատի անդամների հետ: Իր ելույթում Վիգեն Սարգսյանը ողջունեց Արցախյան պատերազմում ամենաշատ ազատամարտիկներից մեկը ունեցող մարզի բնակիչներին: Վիգեն Սարգսյանը մասնավորապես անդրադարձավ ապրիլյան պատերազմին մասնակցած սերնդի և ազատամարտի առաջին օրվանից մասնակցող սերնդի փոխկապվածության, գործի շարունակության, ոգու փոխանցման մասին: Վիգեն Սարգսյանը նշեց, որ “Ազգ-բանակ” հայեցակարգը, որը գտնվում է հանրապետության գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում, հնարավորինս ընդլայնելու է ազատամարտիկի, հողագործի, շինարարի ու զինվորի ներգրավվածություն բանակի առօրյային: Ելույցթից հետո Վիգեն Սարգսյանը պատասխանեց ազատամարտիկների հարցերին: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան “Տիգրան Մեծ ջոկատի հրամանատար Կորյուն Ղումաշյանը և ԵԿՄ Արմավիրի մարզի ղեկավար Աշոտ Խաչատրյանը, ովքեր անձամբ իրենց և մարտական ընկերների սատարումը հայտնեցին Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը:

Նմանատիպ նյութեր