211652_close_icon
views-count2947 դիտում article-date 12:53 09-03-2017

Շերմանը, Փալոունը և Շիֆը դատապարտել են 1988-1990թթ. Ադրբեջանում հայերի նկատմամբ հալածանքներն ու ջարդերը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի շարք անդամներ դատապարտել են 1988-1990թթ. Սումգայիթում, Կիրովաբադում ու Բաքվում հայերի նկատմամբ հալածանքներն ու զանգվածային ջարդերը, հայտնում է [url=http://asbarez.com/161072/reps-sherman-pallone-schiff-condemn-azerbaijani-pogroms-of-armenians/]Asbarez[/url]-ը՝ հղում անելով ԱՄՆ Հայկական հանձնախմբի գրասենյակին: Ադրբեջանում հայերի ջարդերը դատապարտող ԱՄՆ կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ֆրենք Փալոունը և Ադամ Շիֆը համատեղ հայտարարությամբ ոգեկոչել են անմեղ զոհերի հիշատակը և հույս հայտնել, որ ապագայում այլևս երբեք նման բան չի կրկնվի: Նրանք նաև Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել վերջ տալ Արցախի դեմ ուղղված բոլոր սպառնալիքներին, սադրանքներին ու հրադադարի ռեժիմի խախտումներին:

Նմանատիպ նյութեր