211652_close_icon
views-count2816 դիտում article-date 10:49 10-03-2017

ԱՄՆ դեսպանն «անտարբեր» չէ նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նկատմամբ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան պարոն Միլզը «անտարբեր» չէ ոչ միայն «Ելքի» ու «Ազատ դեմոկրատների» նկատմամբ, այլև ՕՐՕ դաշինքի, որը նախընտրական այս փուլում բավականին լուրջ գումարներ է ծախսում, և բացի նրանից, որ ղեկավարվում է Սամվել Բաբայանի կողմից, ըստ քաղաքական փորձագետների, այլ անտեսանելի կուրատորներ ևս ունի: Ավելին` Արսինե Խանջյան-Ատոմ Էգոյան-Սերժ Թանկյան «եռամիասնությունը» ևս ուրույն «մատյան գունդ» է ՕՐՕ-ի «հետևում», որպեսզի անհրաժեշտ հետընտրական զարգացումների դեպքում «առաջ գա» և դրոշակակիր դառնա: Սակայն ՕՐՕ-ի մասով ֆավորիտներին հիասթափություն է պատճառում վերջիններիս համայնքային այցերի ժամանակ ժողովրդի շատ քիչ մասնակցությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր