2092 դիտում
17:41 10-03-2017
ՀՀ Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Նիդերլանդների Թագավորության ֆինանսների և էկոնոմիկայի ազգային ակադեմիայի ներկայացուցիչների հետ
Այսօր՝ մարտի 10-ին, ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության ֆինանսների և էկոնոմիկայի ազգային ակադեմիայի ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվեցին պետական ֆինանսների կառավարման զարգացման հեռանկարները Հայաստանում և Եվրամիության ստանդարտներին համապատասխանեցումը:
Հանդիպումը տեղի ունեցավ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) նախաձեռնությամբ:
Նիդերլանդական կողմը ներկայացրեց զեկույց պետական ներքին ֆինանսական վերահսկողության հայեցակարգի մասին: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը նշեց, որ այս առումով Հայաստանը ճիշտ ճանապարհին է.
«Մեր` մինչև այս պահը իրականացված աշխատանքները համահունչ են եվրոպական կոնցեպցիային, և պայմանավորվեցինք համատեղ շարունակել զարգացնել մեր կարողությունները և շարունակել քայլեր ձեռնարկել` ներդնելու պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման ցուցանիշներն ու տեխնոլոգիաները»:
Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության ֆինանսների և էկոնոմիկայի ազգային ակադեմիայի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի համակարգող Յան Վան Թոյնեն ասաց, որ Հայաստանը և Նիդերլանդները գտնվում են ԱՄՀ-Համաշխարհային բանկի միևնույն խմբում, և Նիդերլանդներին վիճակվել է ստանձնել խմբի նախագահությունը.
«Վաշինգթոնում աշխատող մեր գործընկերները ներկայացնում են նաև Հայաստանի շահերը: Ուրախ ենք այս համագործակցության համար և մեծ ակնկալիքներ ունենք: Հայեցակարգերի մասով մեզնից շատ բան չկա սովորելու: Խոսքն ավելի շատ այս գործիքները գործնականում կիրառելու մասին է»:
Նմանատիպ նյութեր
2575 դիտում
20:26 26-01-2018
ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
910 դիտում
18:29 05-11-2024
Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀԿ-ների ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից