21554 դիտում
18:11 10-03-2017
Խոշոր չափի գողություն Երևանում գործող «Օժիտ» խանութից. հանցագործը կամ հանցագործները գողացել են դրամարկղը
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 9-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:
Խորենացի փողոցում գործող «Օժիտ» խանութի սեփականատեր, 59-ամյա Ռուզաննա Հակոբյանը հայտնել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ մարտի 8-ի ժամը 19:00-ից մինչև մարտի 9-ը, ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկակական միջոցների գործադրմամբ բացել են խանութի դուռը և այնտեղից գողացել դրամարկղը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ, Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Հայրապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ճշտվում են նաև, թե ինչքան գումար է եղել դրամարկղում և ըստ տեղեկությունների՝ այն խոշոր չափի է եղել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
23261 դիտում
12:52 25-12-2021
Երևանում թալանել են «Փաուեր ջիմ» սպորտկոմպլեքսը, գողացել են դրամարկղը, որում եղել է խոշոր չափի գումար
41656 դիտում
22:13 11-07-2024
Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում հայտնի «Գարաժ Մոլի»-ից․ գողացել են խոշոր չափի գումար