211652_close_icon
views-count6661 դիտում article-date 14:12 11-03-2017

Մատս Հումելս. Չէի ցանկանա Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլում խաղալ Դորտմունդի դեմ

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Մատս Հումելսը հայտարարել է, որ Չեմպիոների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում չէր ցանկանա խաղալ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ, որտեղ նա հանդես էր գալիս մինչև «Բավարիա» տեղափոխվելը: «Ավելի լավ է խաղալ այլ երկրների մրցակիցների դեմ», ասել է Հումելսը: Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը նույնպես ցանկություն է հայտնել այլ թիմերի հետ հանդիպել: «Մենք կցանկանայինք Գերմանիայի սահմաններից դուրս գալ», ասել է Տուխելը:

Նմանատիպ նյութեր