211652_close_icon
views-count3167 դիտում article-date 11:08 12-03-2017

Բելառուսում մի շարք ընդդիմադիրներ ազատազրկման են դատապարտվել բողոքի ցույցեր անցկացնելու համար

Բելառուսում դատարանը որոշել է 15 օրով ազատազրկել ընդդիմության այն առաջնորդներին, որոնք բողոքի ցույցեր էին անցկացնում, այսպես կոչված՝ պորտաբուծության հարկի դեմ: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները: Ըստ այդ օրենքի, Բելառուսի քաղաքացիներն ու երկրում մշտական բնակվող օտարերկրացիները մեկ տարվա ընթացում 6 ամիս չաշխատելու դեպքում պարտավոր են մոտ 170 եվրոյի չափով տուգանք վճարել։ Բելառուսում անցկացված բողոքի ցույցերից հետո նախագահ Լուկաշենկոն մեկ տարով սառեցրեց այդ հարկատեսակի կիրառումը, նշելով, որ այն խմբագրման կարիք ունի, բայց ոչ՝ չեղարկման:

Նմանատիպ նյութեր