10865 դիտում
23:19 14-03-2017
Հրապարակում կանգնեցրել էին սյուներ, որոնց վրա կախաղան էին բարձրացնում հյուծված բանտարկյալների․ Թալերհոֆ
Թալերգոֆ համակենտրոնացման ճամբարը ստեղծել է Ավստրո-Հունգարական կայսրությունը՝ Առաջին համաշխարհային պատերազմի առաջին օրերին: Գտնվել է Ալպերի ստորոտի հովիտներից մեկում` Շտիրիա նահանգի գլխավոր քաղաքի` Գրացի մոտ: Թալերգոֆը 20-րդ դարի համաշխարհային պատմության մեջ համակենտրոնացման ճամբարներից առաջիններից մեկն է և առաջինը Եվրոպայում։
Ահա ինչ է գրում ճամբարի նախկին բանտարկյալ Վասիլի Վավրիկը․
Սա ամենասարսափելին էր Հաբսբուրգների կայսրության բոլոր բանտերից:
Թալերգոֆում բնական մահ հազվադեպ էր գրանցվում. Թալերգոֆում հաղթականորեն զբոսնում էր բռնի մահը: Որևէ խոսք չէր կարող լինել հիվանդներին բուժելու մասին: Բանտարկյալների նկատմամբ թշնամանքով էին լցված նույնիսկ բժիշկները:
Առողջ սննդի մասին մտածելն անգամ ավելորդ էր. ամենացածր տեսակի ալյուրից պատրաստված կպչուն հարդաշաղախ խմորագունդը, շաբաթվա մեջ երկու անգամ ոչ թարմ ձիու միսը փոքր կտորով, գրեթե սև գույնի ջուրը, նեխած կարտոֆիլն ու բազուկը հազարավոր երիտասարդ, առողջ մարդկանց վարակի պատճառ էին դառնում:
Մարդկանց վախեցնելու համար, իրենց ուժը ցույց տալու նպատակով բանտային իշխանությունները հրապարակում կանգնեցրել էին սյուներ, որոնց վրա հաճախ կախաղան էին բարձրացնում առանց այն էլ հյուծված բանտարկյալները:
Նմանատիպ նյութեր
4351 դիտում
17:45 14-07-2020
Վիրավոր և հյուծված արագիլներին տեղափոխել են վերականգնողական կենտրոն
Այս բաժնից
2776 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
3277 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը