211652_close_icon
views-count17835 դիտում article-date 21:52 16-03-2017

Ուշադրություն. որոշ մարզերում սպասվում են առատ տեղումներ ձյան տեսքով, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց

[color=#CC0000]Ուշադրություն. Մարտի 16-ին՝ կեսօրից հետո, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը և 19-ի գիշերը մասնավորապես Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են առատ տեղումներ ձյան տեսքով, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Հանրապետության տարածքում`[/color] Մարտի 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` թաց ձյուն, հովտային գոտիներում՝ անձրև: 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 19-20-ը նույնքան կբարձրանա: [img]http://shamshyan.com/ups/images/0577860001489684519186528.jpg[/img] [color=#CC0000]Երևան քաղաքում՝[/color] Մարտի 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://shamshyan.com/ups/images/074728300148968453114532.jpg[/img]

Նմանատիպ նյութեր