60313 դիտում
20:15 17-03-2017
Դիլիջանում՝ «Դիլլի» սրճարանում, ծեծի է ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի հրետանային դիվիզիոնի կապի պետը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 16-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի բնակիչ, 28-ամյա Դավիթ Հարությունյանը ոստիկանության Դիլիջանի բաժին հայտնել է, որ Դիլիջան քաղաքում՝ Մաքսիմ Գորկու փողոցում գործող «Դիլլի» սրճարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իրեն անծանոթ քաղաքացին նախ բաժակով, ապա բռունցքներով հարվածել է իր գլխին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ձեռնարկելով օպերատիվ գործողություններ, պարզել են, որ Դ. Հարությունյանի հետ վիճաբանող անձը հանդիսանում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 35-ամյա Արայիկ Մելիքջանյանը:
Վերջինս հրավիրվել է ոստիկանության Դիլիջանի բաժին, այնուհետև ստորագրությամբ ազատ է արձակվել:
Փաստի առթիվ ոստիկանության Դիլիջանի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ , Դ. Հարությունյանը աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրետանային դիվիզիոնի կապի պետ:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: