193311 դիտում
14:39 18-03-2017
Խորհրդավոր դեպք Երևանում. ճիվաղը ավտոմեքենան տանիքից գցելուց հետո «Սասնա էպոսի» «բոզ նապաստակի» նման դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 18-ին, խորհրդավոր դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Ազատության 9/3 հասցեի բնակիչը նկատել է, որ իրեն պատկանող Nissan Teana մակնիշի 34 QM 017 համարանիշի ավտոմեքենան կախված է ավտոտնակից ներքև։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան ոչ թե վարորդի մեղքով է այդ վիճակում հայտնվել, այլ գիշերը ինչ-որ մեկը Mercedes մակնիշի ավտոմեքենայով գտնվել է նշված վայրում, ուժեղ երաժշտություն միացրել իր մեքենայում, որից հետո թուրքի հոգեբանությամբ ավտոմեքենան առաջ է հրել և դիտմամբ ավտոտնակի տանիքից ցած նետել, ինչի հետևանքով էլ ավտոմեքենան հայտնվել է նման դիրքում։
Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ տեսախցիկները նկարել են այդ Mercedes-ը, ու եթե Արաբկիրի ոստիկանները ցանկություն ունենան, կարող են կարճ ժամանակում հայտնաբերել այդ ճիվաղին, ով իր «սև գործն» անելուց հետո Mercedes-ով հեռացել է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+