211652_close_icon
views-count3743 դիտում article-date 20:20 18-03-2017

Հանդիպում Երեւանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների հետ

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին ընդունել է Երեւանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների մայր բուհերի միջեւ համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ համագործակցությունը Երեւանի պետական համալսարանի հետ գտնվում է բարձր մակարդակի վրա՝ ընդգծելով դրա կարեւորությունն Արցախում բարձրագույն կրթության զարգացման գործում: Երկրի ղեկավարը կարեւոր է համարել նաեւ ԵՊՀ-ի կողմից իրականացվող հասարակական գործունեությունը եւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակմանն ուղղված աշխատանքը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր