211652_close_icon
views-count7773 դիտում article-date 22:04 20-03-2017

Դժվարանցանելի են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ հատվածը, Ցողամարգ-Ամասիա ավտոճանապարհը և Ամասիա-Ղուկասյան միջհամայնքային ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Հ-38 ավտոճանապարhի Բերդ-Ճամբարակ հատվածը: Դժվարանցանելի են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ հատվածը, Ցողամարգ-Ամասիա ավտոճանապարհը և Ամասիա-Ղուկասյան միջհամայնքային ավտոճանապարհը: [color=#CC0000]Լոռու մարզում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ամասիա, Աշոցք ու Ախուրյան գյուղերում առկա են տեղումներ ձյան տեսքով:[/color] ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր