31709 դիտում
12:08 22-03-2017
Հրդեհ՝ Կոտայքի մարզում. միայն հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել մեքենայում բռնկված հրդեհի տարածումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարտի 20-ին, ժամը 15:30-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում՝ Պռոշյան գյուղի տարածքում, հրդեհ է բռնկվել Samand մակնիշի 13 OO 361 համարանիշի ավտոմեքենայում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով:
Հրդեհի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները։
Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին այրվել է մեքենայի շարժիչի հատվածը: Մեքենան շահագործվում էր որպես տաքսի:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:44-ին, մարվել՝ ժամը 15:51-ին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2041 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)