2203 դիտում
17:34 23-03-2017
ԱՄՆ կոնգրեսականներ Դևիդ Թրոթն ու Ադամ Շիֆը ցեղասպանությունների կանխման մասին բանաձև են ներկայացրել
ԱՄՆ Կոնգրեսականներ Դևիդ Թրոթն ու Ադամ Շիֆը ներկայացրել են երկկուսակցական բանաձև, որը կոչ է անում Միացյալ Նահանգների իշխանություններին, դասեր քաղելով Հայոց ցեղասպանությունից, կանխել այսօր Մերձավոր Արևելքում տեղի ունեցող բռնությունները: Այս մասին հայտնում է [url=http://asbarez.com/161540/reps-trott-schiff-spearhead-bipartisan-genocide-prevention-resolution/]Asbarez[/url]-ը, հղում անելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին:
Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումն ու դատապարտումն էապես կնպաստեն միջազգային հանրության կողմից մերօրյա ցեղասպանությունների կանխմանը:
Asbarez-ը հիշեցնում է, որ նախորդ տարի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատն ընդունել են բանաձև, որով դատապարտել են Մերձավոր Արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից քրիստոնյա, եզդի և այլ կրոնական փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունները:
Նմանատիպ նյութեր
880 դիտում
09:57 10-11-2023
Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես՝ Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջով
Այս բաժնից
1096 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
865 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1078 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին