4046 դիտում
16:51 25-03-2017
Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրից օգտվելու համար շահառուները կարող են դիմել ԳԱՄԿ-եր և ՓՄՁ ԶԱԿ մարզային մասնաճյուղեր
Այսօր «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ում կազմակերպվել էր դասընթաց Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների և ՓՄՁ ԶԱԿ մարզային մասնաճյուղերի աշխատակիցների համար` Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին դիմելու պայմանները ներկայացնելու նպատակով:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ -ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը:
«Որպեսզի ծրագրի շահառուներին զերծ պահենք ավելորդ քաշքշուկներից և ծախսերից, նախատեսվել է հայտերի հավաքագրումներն իրականացնել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնների մասնաճյուղերի և գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների միջոցով, որոնք ներկայացված են բոլոր մարզերում: Այսօրվա միջոցառումը նպատակ ունի Ձեզ ներկայացնել ծրագրի մանրամասները և ընթացակարգային հարցերը, որպեսզի Դուք տեղերում իրազեկեք գյուղացիներին, պատշաճ խորհրդատվություն տրամադրեք, գործընթացը սահուն կազմակերպվի, և ծրագիրն առավելագույնս հաջող ընթանա»,_ նշել է Ռոբերտ Մակարյանը:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը հավելել է, որ ծրագրի վերաբերյալ շահառուները կարող են տեղեկություններ ստանալ նաև նախարարության կայքէջից, ԳԱՄԿ-երի կողմից հրատարակվող թերթերից և համայնքապետարաններից:
Ռոբերտ Մակարյանի խոսքով` արդեն իսկ առկա է դիմումների մեծ հոսք և հետաքրքրություն: Գյուղտեխնիկան տրամադրվում է 9 % տոկոսադրույքով, որից 7 տոկոսային կետը սուբսիդավորվում է պետության կողմից, արդյունքում` շահառուները հնարավորություն ունեն տեխնիկան ձեռք բերել 2 % լիզինգային տոկոսադրույքով` առանց լրացուցիչ որևէ վճարի:
«Մենք ծրագրիրը մեկնարկել ենք մեր գործընկեր «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի հետ, որն աշխատում է «Սպեցմաշ» ընկերության հետ, սակայն շուկան բաց է բոլոր ֆինանսական կազմակերպությունների և մատակարարների համար, որոնք ցանկություն կհայտնեն միանալու ծրագրին և աշխատելու նախատեսված պայմաններով»,- հավելել է Ռոբերտ Մակարյանը:
«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ -ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանն իր հերթին նշել է, որ գործընթացն օպերատիվ կազմակերպելու համար ներգրավվել են ԳԱՄԿ-երն ու ՓՄՁ ԶԱԿ մարզային մասնաճյուղերը` ընդգծելով, որ սա ընդհանուր աշխատանք է և ակնկալում է սերտ համագործակցություն: Արթուր Բադալյանը կոչ է արել միջոցառման մասնակիցներին ակտիվորեն տեղերում իրազեկման աշխատանքներ իրականացնել, որպեսզի պոտենցիալ շահառուները տեղյակ լինեն ծրագրի մասին, ինչպես նաև տեղեկատվությունն առավելագույնս ճշգրիտ ներկայացնել, որպեսզի վարկունակ հայտատուներ ներգրավվեն ծրագրում և հետագայում վերադարձելիության խնդիրներ չառաջանան:
Նմանատիպ նյութեր
3434 դիտում
22:36 30-10-2021
Երբվանի՞ց սոցփաթեթի շահառուները կկարողանան դիմել նոր ծառայություններից օգտվելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2529 դիտում
15:48 25-03-2017
ՀՀ գյուղնախարարությունը կհամագործակցի ՓՄԶ ԶԱԿ-ի հետ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում
Այս բաժնից
931 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
955 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»