44864 դիտում
21:52 26-03-2017
Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն:
1-ին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, թեպետ մեր հավաքականը մոտ էր դրան մի քանի դրվագում: 2-րդ խաղակեսում վճռորոշ եղավ 64-րդ րոպեն, երբ հյուրերի պատշտպան Սերգեյ Մալին խախտեց կանոնները Մխիթարյանի դեմ և ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց խաղադաշտից:
Դրանից հետո մեր տղաների ճնշումը էլ ավելի ուժեղացավ և 73-րդ րոպեին մեր թիմի առաջատար Հենրիխ Մխիթարյանը ցույց տվեց իր բարձր վարպետությունը՝ գրավելով մրցակցի դարպասը:
Ընդամենը 2 րոպե անց փոխարինման դուրս եկած Արազ Օզբիլիզը Կամո Հովհաննիսյանի հիանալի փոխանցումից հետո երկրորդ գնդակն ուղարկեց ղազախական հավաքականի դարպասը:
Մեր հավաքականը Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, վաստակեց 6 միավոր և շրջանցելով Ռումինիային, Դանիայի հավաքականի հետ կիսում է 3-4-րդ հորիզոնականները: Ճիշտ է, մեր մրցակիցները դեռ իրենց խաղերը չեն անցկացրել, սակայն Հայաստանի հավաքականն արդեն միացավ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրերի պայքարին:
[b]2018թ. աշխարհի առաջնություն, ընտրական մրցաշար
[/b]
Հայաստան-Ղազախստան՝
Մխիթարյան, 73, Օզբիլիզ, 75
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8747 դիտում
22:13 05-08-2017
Աշխարհի առաջնություն. Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7322 դիտում
18:46 02-09-2018
Անգլիայի առաջնություն. «Արսենալը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2090 դիտում
23:03 02-07-2022
Բասկետբոլի ԵԱ. Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1399 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1204 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1768 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում