3484 դիտում
16:51 27-03-2017
Անկարան պատրաստ է քննարկել ՌԴ քաղաքացիներին ներքին անձնագրով Թուրքիա մուտք գործելու հնարավորություն տալու հարցը
Անկարան պատրաստ է կրկին քննարկել Մոսկվայի ՌԴ քաղաքացիներին ներքին անձնագրով Թուրքիա մուտք գործելու հարցը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլեթ Չավուշօղլուն;
«Քանի որ երկկողմ հարաբերությունները կրկին կարգավորվել են, Թուրքիայի իշխանություններն արդեն իսկ սարքավորումներ են տեղադրում օդանավակայաններում՝ անձնագրերի ստուգման համար։ Մենք մտադիր ենք վերականգնել այդ հարցով բանակցությունները»,-ասել է նա Անթալիայում ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ երկու երկրները դեռ 2 տարի առաջ էին այդ հարցում առաջընթացի հասել և գրեթե ավարտվել էին բանակցությունները, եթե չլիներ թուրք-սիրիական սահմանին ռուսական Cy-24 ռմբակոծիչի հետ կապված միջադեպը։
Ավելի վաղ թուրքական Milliyet թերթին հայտնի էր դարձել այն մասին, որ Չավուշօղլուն պատրաստվում է մարտի 29-ին մեկնել Մոսկվա։
Նմանատիպ նյութեր
2002 դիտում
11:24 25-03-2023
ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հանդիպմանը մարզադաշտ մուտք գործելու կարգը
1141 դիտում
20:49 03-02-2015
Ռուսաստանը կպահպանի Կիեւի համար ներքին անձնագրերով մուտք գործելու կարգը
Այս բաժնից
613 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
931 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
766 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին