211652_close_icon
views-count1569 դիտում article-date 13:10 30-03-2017

Մարտի 29-ի դրությամբ ՄԻՊ-ում ուսումնասիրվել է ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների ԶԼՄ-ների 189 հրապարակում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծված աշխատանքային խմբի կողմից 2017 թվականի մարտի 29-ի դրությամբ մշտադիտարկման սկզբունքով ուսումնասիրվել են ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների 189 հրապարակումներ: 33 գրավոր և բանավոր բողոքների, այդ թվում՝ թեժ գծին ստացված հեռախոսազանգերի շրջանակներում սկսվել են քննարկման ընթացակարգեր, կազմակերպվել են քաղաքացիների ընդունելություններ, ինչպես նաև նրանց տրամադրվել է ընտրական իրավունքներին առնչվող հարցերով իրավաբանական խորհրդատվություն: Ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից, իսկ ընտրական իրավունքներին առնչվող և առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող դեպքերով տեղեկությունները ուղարկվել են քրեական հետապնդման մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու նպատակով: [b]Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ [/b]

Նմանատիպ նյութեր