10527 դիտում
13:05 30-03-2017
Վարչապետը մարզպետներին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում ներկայացնել բնակարանային խնդիր ունեցողների ցանկը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության հերթական նիստում անդրադարձավ երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդրին, որը մարզային այցելությունների ժամանակ բարձրաձայնվել էր բնակիչների կողմից:
«Այսօր հանրապետությունում կան բազմաթիվ բազմազավակ և երիտասարդ ընտանիքներ, ովքեր ունեն բնակարանային խնդիր»,- ասաց նա:
Վարչապետը Քաղաքաշինության կոմիտեի նախագահին հանձնարարեց երկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել մարզերում իրականացված շինարարության վերաբերյալ տեղեկատվություն, իսկ մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել բնակարանային խնդիր ունեցող ընտանիքների ցանկը։
Նա նաև հանձնարարեց ներկայացնել ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ առաջարկություն։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խնդրեց ծրագրի մեջ ներառել նաև ՊՆ-ին։
Նմանատիպ նյութեր
12727 դիտում
14:45 22-09-2018
Վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել լոլիկի ցեցի դեմ պայքարի ծրագիր
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին