211652_close_icon
views-count1719 դիտում article-date 17:45 31-03-2017

Մարդու իրավունքների պաշտպանը ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ մարտի 31-ին, ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Քենթ Հարսթեդին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հիմնահարցեր: Արման Թաթոյանը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նոր կարգավորումները, ինչպես նաև դրանց կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքները: Իր հերթին Քենթ Հարսթեդը, խոսելով իր՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) նախագահի թեկնածության մասին, նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունն իր գործունեության կարևոր առաջնահերթություններից է, ուստի շարունակելու է ակտիվ աշխատանքներ տանել այդ ուղղությամբ: Նա բարձր է գնահատել Պաշտպանի դերն ու կատարած աշխատանքները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատանքային հանդիպումները դարձնել շարունակական: [b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր