211652_close_icon
views-count2781 դիտում article-date 18:34 31-03-2017

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3400 դիտորդները հետևելու են քվեարկությանը 1500 տեղամասերում

Իրականանալու ենք աննախադեպ դիտորդական առաքելություն: Ունենալու ենք 3400 դիտորդ ՀՀ ավելի քան 1500 տեղամասերում՝ ծածկելով ընտրատեղամասերի մոտ 75 տոկոսը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ, «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ի ղեկավար Լուսինե Հակոբյանը: Լուսինե Հակոբյանը տեղեկացրեց, որ գործելու է կենտրոն, որտեղ 50 հեռախոսային օպերատորներ պատասխանելու են դիտորդների զանգերին: Խախտումները ներկայացվելու են «Քաղաքացի դիտորդի» քարտեզում, իսկ խախտումների հիման վրա դիմում-բողոքներ են ներկայացվելու ընտրատարածքային հանձնաժողովներ: «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի»-ի ղեկավար Վարուժան Հոկտանյանն էլ ներկայացրեց, որ երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկությունը կամ կրկնաքվեարկությունը բացառելու համար նրանք տեխնոլոգիաներ մշակել են:

Նմանատիպ նյութեր