211652_close_icon
views-count118173 դիտում article-date 10:36 05-04-2017

Զգուշացիր ավտոմեքենայից. «Երևան Սիթի» սուպերմարկետի կայանատեղիից փախցրել են «Շանթ» հեռուստաընկերության դերասանի «յաշիկը», ժամեր անց այն հայտնաբերվել է վթարված վիճակում

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 07։30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք Էրեբունի փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի կայանատեղիում, փախցրել են Mercedes G 500 մակնիշի 50 AR 101 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամեր անց ոստիկանության Էրեբունու բաժնի քրեաական հետախուզության բաժնի և համայնքային ոստիկանության ծառայողները նշված ավտոմեքենան վթարված վիճակում հայտնաբերել են Արարատի մարզի Այնթափ գյուղի 11-րդ փողոցում։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննոթյուն է սկսվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Երևան քաղաքի Նոր Արեշի 27 փողոցի բնակիչ, 32-ամյա Արամ Կարապետյանին, ով որպես դերասան աշխատում է «Շանթ» հետռուստաընկերությունում, իսկ ավտոմեքենան անհայտ անձը կամ անձինք փախցրել են այն պահին, երբ Ա. Կարապետյանը գնումներ կատարելիս է եղել «Երևան Սիթի»-ում, իսկ ավտոեմեքենայի բանալիները եղել են փականի վրա, և դուռը՝ բաց։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր