2318 դիտում
16:58 05-04-2017
Շարունակվում է ՀՀ ԱԻՆ-ի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման ծրագիրը
Ապրիլի 5-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ անօդաչու թռչող սարքերի (դրոնների) կիրառմամբ սելավավտանգ հատվածների և սողանքային գոտիների ուսումնասիրության արդյունքների քննարկումը:
ՀՀ ԱԻՆ-ը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի հետ համատեղ՝ «DG ECHO» ծրագրի ֆինանսավորմամբ, Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքում իրականացրել է սելավավտանգ հատվածների և սողանքային գոտիների ուսումնասիրություն: Ուսումնասիրությունն իրականացվել է «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացման» ծրագրի շրջանակում և նպատակ ունի բացահայտել ու մոդելավորել ռիսկերը տեղանքի սելավավտանգ հատվածներում:
Անօդաչու թռչող սարքերի կիրառումն ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների հետ համատեղ ապահովել են Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի մասնագետները:
Համալսարանի ռեկտոր, գեներալ-մայոր Դանիել Բալայանը ներկայացրեց ստացված արդյունքները, առաջարկեց հետագա համագործակցության մի քանի անելիքներ:
Կատարված աշխատանքները հնարավորություն են տալիս կազմել սելավավտանգ տարածքների և սելավատարերի ողջ երկայնքի մոդելավորում, տեսնել պոչամբարների պատվարների հնարավոր փլուզման հետևանքները, հետևել սողանքային վտանգավոր գոտիների զարգացմանը և հստակեցնել արտակարգ իրավիճակներում փրկարարական ուժերի ճիշտ տեղաբաշխումը:
Նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով անօդաչու թռչող սարքերի կիրառմանը արտակարգ իրավիճակներում, շեշտեց, որ ավիացիոն համալսարանի հետ համագործակցությունն ամուր է ու ստացված.
- Այս համատեղ աշխատանքը լուրջ արդյունք է խոստանում՝ անհրաժեշտության դեպքում Արտակարգ իրավիճակների նախարարության անելիքները ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար, - եզրափակեց նախարարը:
Անօդաչու թռչող սարքերի կիրառումն աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում նպատակ ունի արդիականացնել և բարձրացնել նաև բնակչության պատրաստվածության մակարդակը: Անօդաչու թռչող սարքերի միջոցով ստացված տվյալները ներառվելու են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Երկրատեղեկատվական համակարգերում՝ համալրելով տեղեկատվական շտեմարանները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
8968 դիտում
14:36 21-07-2020
ՀՀ Զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի մնացորդները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5293 դիտում
09:13 27-04-2016
Հայ մասնագետները փորձում են անօդաչու թռչող սարքերի վնասազերծման համակարգեր ստեղծել. «Ժողովուրդ»
55495 դիտում
22:48 05-10-2020
Կանադան պաշտոնապես արգելեց թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության համար բաղադրիչների մատակարարումը
Այս բաժնից
763 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
604 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
712 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված