211652_close_icon
views-count15085 դիտում article-date 21:20 06-04-2017

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ներկայացրել է 2017-2021 թվականների Էջմիածնի հնգամյա զարգացման ծրագիրը

Էջմիածնի քաղաքապետարանի նիստերի դահլիճում անցկացվեց Էջմիածին քաղաքի 2017-2021 թվականների հնգամյա զարգացման ծրագրի հանրային քննարկում: Քննարկմանը հրավիրված էին կրթության, մշակույթի, սպորտի եւ այլ բնագավառի, ինչպես նաեւ Էջմիածնում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ներկայացրեց համայնքի ավագանու 19.12.2016թ. թիվ 34-Ն որոշմամբ հաստատված հնգամյա զարգացման ծրագրի 19 կետով առանձնացրած գերակայությունները: Քննարկումը ծավալվել է բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովման, կանաչ տարածքների պահպանման ու ավելացման, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորման, ներդրումային միջավայրի բարելավման, զբոսաշրջության զարգացման, մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնման և մի շարք այլ ուղղություններով ծրագրերի շուրջ: Ներկայացված ծրագրով քաղաքային իշխանությունն իր առջեւ խնդիր է դրել ապահովվել քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների՝ ժամանակի պահանջներին համահունչ զարգացումը, ինչպես նաեւ միջազգային համագործակցության ընդլայնումը, քույր և գործընկեր քաղաքների հետ արդյունավետ համագործակցության ակտիվացումը: Ծրագրում ներառված է նաեւ հոգևոր մշակութային ժառանգության պահպանման և դրանց վերարտադրության ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը և պատշաճ ներկայացումը: Կետ առ կետ ներկայացնելով քաղաքի զարգացման ծրագիրը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ներկայացրեց նաեւ այս ծրագրի իրականացմանը խթանող մինչ այժմ կատարված աշխատանքները, լսել հանրային քնարկման մասնակիցների կարծիքնեն ու նկատառումները ներկայացված ծրագրի վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր