211652_close_icon
views-count8510 դիտում article-date 10:44 07-04-2017

Լարվում են Տարոն Մարգարյանի և Միհրան Պողոսյանի հարաբերությունները. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, գնալով լարվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում պատգամավոր ընտրված Դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ Միհրան Պողոսյանի հարաբերությունները: Բանն այն է, որ Միհրան Պողոսյանը նպատակ էր դրել թիվ 1 ընտրատարածքում ստանալ ամենաշատ ձայները, բայց դա նրան չհաջողվեց: Տարոն Մարգարյանին հաջողվեց այստեղ առաջինը դարձնել իր պատգամավոր աներորդուն՝ Ռոբերտ Սարգսյանին: Պողոսյանը հավանաբար չի կարողանում համակերպվել դրա հետ, և իշխանական կուլիսներում խոսվում է, որ հիմա էլ փորձելու է Տ. Մարգարյանին խոչընդոտել քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Իսկ իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա խորհրդարանական ընտրություններից առաջ անգամ իր նեղ շրջապատում հայտարարել է, որ իր մրցակիցը ոչ թե Ռոբերտ Սարգսյանն է, այլ՝ Տարոն Մարգարյանն ինքը: Եվս մի կարևոր հանգամանք՝ Տ. Մարգարյանին միշտ աջակցել է նախկին գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Եվ այժմ այդ հարաբերություններում կարծես թե ներգրավվել է նաև նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր