5160 դիտում
11:04 07-04-2017
«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. ո՞րն է պատճառը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքը մի քանի օր տևած քննարկումներից հետո որոշում է կայացրել առհասարակ չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ պատճառն այն է, որ քննարկումների արդյունքում չեն կարողացել համաձայնության գալ ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուի հարցի շուրջ։
Նշենք, որ 2009-ին և 2012-ին ԲՀԿ-ն չի կարողացել հաղթելու համար Երևանում անհրաժեշտ թվով ձայներ հավաքել։ Ոչ «մաքուր երևանցի» Հարություն Քուշկյանը, ոչ 2012-ին Վարդան Օսկանյանը չկարողացան լուծել այդ խնդիրը։ Հիշեցնենք՝ 2009-ին ընդունված «Երևանի մասին» օրենքով ընտրությամբ ձևավորվեց Երեւանի ավագանին, որտեղ 36 անդամ ունի ՀՀԿ-ն, 17-ը՝ ԲՀԿ-ն։ Հիմա դաշինքը կենտրոնանում է ԱԺ-ում իր անելիքի վրա և չի մասնակցում տեղական ընտրություններին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
10618 դիտում
22:11 08-04-2017
«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին. Գագիկ Ծառուկյան
3493 դիտում
16:11 08-04-2017
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
4573 դիտում
20:15 28-12-2017
«Ծառուկյան» դաշինքը նախագահի թեկնածու չի առաջադրի․ Գագիկ Ծառուկյան. «Ազատություն»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»