10808 դիտում
22:36 07-04-2017
Ռուս-աբխազական սահմանի մեծ հերթերը սպառնալիք են Աբխազիայում գալիք հանգստյան սեզոնի համար
«Պսոու» հսկիչ-անցակետում զբոսաշրջիկներին վիզա տրամադրելու խնդիրները կարող են խոչընդոտ դառնալ 2017թ-ին Աբխազիայում հաջող հանգստի սեզոնի համար: Այդ մասին ասում է «Զբոսաշրջության աբխազական միության» նախագահ Աննա Կալյագինան:
Խնդրի լուծումը նա տեսնում է զբոսաշրջիկների համար վիզաների չեղարկման մեջ:
«Զբոսաշրջիկները մեծ բավականություն է ստանում Աբխազիայում հանգստանալուց, սակայն սահմանը հատելը պարզապես մթագնում է այդ տպավորությունները», – հայտարարել է նա:
Բացվող զբոսաշրջային սեզոնը քննարկվել է Աբխազիայի հասարակական պալատի հատուկ նիստին: Նիստը բավականին ներկայացուցչական էր. իրենց հաշվետվություններն ու կարծիքներն են ներկայացրել Սուխումի ադմինիստրացիայի ղեկավարները, զբոսաշրջության նախարարության, ճանապարհային ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները:
«Զբոսաշրջության աբխազական միության» ղեկավարի խոսքով՝ հերթերի գլխավոր պատճառը Ռուսաստանի հետ աբխազական սահմանի անցակետերի չափազանց քիչ քանակն է:
«Նախկինում վիզաները զբոսաշրջիկներին տրվում էին Սուխումում, իսկ այժմ՝ Պսոու գետի սահմանն անցնելիս: Կտեսնեք՝ արդյունքում մեծ խնդիրներ են առաջանալու:
Զբոսաշրջիկները երկար հերթ են կանգնում ռուսական մաքսակետում, իսկ եթե նման իրավիճակ լինի նաև աբխազական կողմում, դա հյուրերի մոտ Աբխազիա գալու ցանկության վրա կազդի», – հայտարարել է Աննա Կալյագինան:
[url=https://jam-news.net/?p=30092&lang=hy]JAMnews[/url]
Նմանատիպ նյութեր
3416 դիտում
15:41 01-09-2022
Երևան-Սևան մայրուղու պայթեցված կամրջի նորոգումը սկսվեց սեզոնի մեկնարկին, ավարտվեց սեզոնի ավարտին. Փաշինյան
1964 դիտում
12:25 21-01-2014
Վրաստանը վրդովված է ռուս-աբխազական սահմանային գոտու ընդլայնմամբ
Այս բաժնից
1351 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1216 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1273 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա