20362 դիտում
11:44 11-04-2017
Լոռու մարզի Ճոճկան գյուղի դպրոցում բացվեց Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված կապիտան Գոռ Խուդինյանի հիշատակի անկյունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 10-ին, Լոռու մարզի Ճոճկան գյուղի միջնակարգ դպրոցում հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ՝ նվիրված այս տարվա փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված N զորամասում զոհված Ճոճկան գյուղի բնակիչ, կապիտան, 26-ամյա Գոռ Խուդինյանի հիշատակին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերոսի հայրենի գյուղի դպրոցում բացվեց նրա ու Արցախյան պատերազմում զոհված գյուղի այլ հերոսների վառ հիշատակին նվիրված անկյուն։
Միջոցառմանը ներկա էին զինկոմիսարիատի, գյուղի բնակիչները, դպրոցի ուսուցչական կազմը, աշակերտներ, հերոսի կինը, ծնողները, հարազատները, բարեկամներն ու ընկերները։ Այնտեղ էր նաև Գ. Խուդինյանի 1.5-ամյա դուստրը։
Ելույթով հանդես եկան դպրոցի աշակերտները՝ խոստանալով, որ հերոս զինվորի ու այլ հերոսների հիշատակը վառ կպահեն, այնուհետև խոսեցին դպրոցի տնօրեն Գնել Խաչատրյանն ու Ախթալայի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/25/1059894/]հայտնել [/url]էինք, որ փետրվարի 25-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Սուրբ Աստվածածին» եկեղեցուց Լոռու մարզի Ճոճկան գյուղ տեղափոխվեց նույն գյուղի բնակիչ, 26-ամյա Գոռ Խուդինյանի աճյունը։ Գ. Խուդինյանի աճյունը, ով հերոսաբար զոհվել էր փետրվարի 23-ին՝ Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված N զորամասում, հողին էր հանձնվել հարազատ գյուղում։ Հուղարկավորությանը ներկա էին Հայաստանի պաշտպանության նախարարության, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի բարձրաստիճան սպաներ, հերոսի հարազատները, ընկերներն ու զինակիցները, մեծ թվով ոստիկանության ծառայողներ։ Ներկա էր նաև նրա հրամանատարը՝ կենդանի լեգենդ, գնդապետ Կարեն Ջալավյանը, ով միշտ բարձր է գնահատել հերոսաբար զոհված 26-ամյա Գոռի ծառայությունը։
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+