211652_close_icon
views-count3078 դիտում article-date 11:08 11-04-2017

Կա այլ սցենար. պետք է հասկանալ, թե Զարուհի Փոստանջյանն իրականում ինչ վարկանիշ ու ինչքան քվե ունի. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ինչո՞ւ Զարուհի Փոստանջյանը որոշեց իր «Երկիր ծիրանիի» հետ միայնակ մասնակցել Երևանի ավագանու ընտրությանը, և դա այն դեպքում, երբ «Ելքից» ևս ցուցակը ղեկավարելու առաջարկ էր ստացել։ Ավելին, խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա նախկին կուսակցականներին համոզում էր միանալ ոչ թե ՕՐՕ-ին, այլ «Ելքին»։ Ուրեմն ինչու հիմա նման առիթը բաց է թողնում, երբ նաև «Ելքը» խորհրդարանական ընտրություններում ապացուցեց, որ Երևանում լուրջ քվեներ ունի։ Ասել է՝ բոլոր հիմքերը կային, որպեսզի Զարուհի Փոստանջյանը միանար «Ելքին»։ Մինչդեռ կա այլ սցենար։ Մեր տեղեկություններով, Զարուհի Փոստանջյանին պետք է միայնակ «խաղի» մեջ մտցնել ու հասկանալ, թե իրականում որքան վարկանիշ ու քվե ունի։ Երևանի ավագանու ընտրությունները, փաստորեն, նրա համար ապագա գործունեության «տրամպլին» են լինելու և նախկին ակտիվ քաղաքական պայքարի յուրահատուկ գնահատական»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր