211652_close_icon
views-count10795 դիտում article-date 22:16 11-04-2017

Պետք է հպարտանալ երևանցի լինելով, բայց նաև հասկանալ, որ դա ոչ թե ծննդավայր է, այլ նախ և առաջ՝ մտածողություն, ավանդույթ, լեզու, մշակույթ. Գևորգ Էմին-Տերյան

Վահան Տերյանի ծոռ, գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. [b]«Երևանի մասին[/b] Երևանը հայ ժողովրդի քաղաքակրթական ամենամեծ ու ամենաշոշափելի նվաճումն է: Այս առումով նա, անկասկած, բոլոր հայերինն է ու հայաստանցիներինը: Սրանով և իր բնույթով Երևանը հայ ազգի մարմնացումն է, որովհետև բոլոր նրանք, ովքեր ապրում են Երևանում, երևանցի են: Երևանով են մարմնավորվում վերջին 250 տարվա մեր քաղաքակրթական փնտրտուքները. արևելքից՝ արևմուտք, հիմա՝ ոնց որ հակառակը: Երևանցիները պատասխանատու են ավանդույթի պահպանման, հետևաբար ինչ-որ իմաստով ազգի համար, որովհետև այդ ավանդույթն ամենաընդհանրականն է՝ համազգայինը, օրինակ՝ լեզուն. երևանցիները պատասխանատու են գրական արևելահայերենի համար: Ցավոք, Երևանն էլ կենդանի օրգանիզմ է և չի կարող դիմանալ արհեստական փորձարկումների: Դրանցից ամենից դաժանը արեց Կարեն Դեմիրճյանը. որոշեց/որոշեցին/ մոտ չորս-հինգ անգամ մեծացնել Երևանի բնակչությունը: Պարզ է, որ բնական ձուլում տեղի պիտի չունենար. նախ՝ Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը պղծվեց, երկրորդ՝ Երևանը ամեն ինչ կորցրեց՝ ճարտարապետական դիմագծից մինչև ավանդույթ ու լեզու: Հայտնվեց մի մեծ զանգված, որը ապրում էր/է/ Երևանում, բայց իրեն համարում էր/է/ ուրիշ մշակույթի կրող: Այդ մարդիկ չեն էլ կարողանում խոսել գրական հայերենով: Այդ մարդկանց բնակարանները անզեն աչքով երևում են. դրանք հարկ ավելացրած, պատ հանած, նորից շարած, դրսից դուռ բացած, տան դիմացի այգին զավթած, խաղահրապարակը ավտոտնակ դարձրածներն են, բոլոր նրանք, ովքեր չեն հասկանում, թե ինչ է նշանակում քաղաքային կենսատարածություն, ովքեր չեն հասկանում, որ շենքի և սեփական տան միջև կան որոշ տարբերություններ, և եթե պապդ կարող էր գոմի պատը քանդեր, հյուրասենյակը մեծացներ, ապա դու նույնը չես կարող անել մուտքի հիմնապատի հետ: Այս մարդկանց մյուս առանձնահատկությունն այն է, որ նրանք կապված չեն Երևանի հետ, ավելի հեշտ են արտագաղթում կամ փոխում բնակության վայրը. օրինակ՝ Մասիվի ու Բանգլադեշի բնակկազմը շատ ավելի արագ է փոխվում, քան Երրորդ մասինը կամ Կենտրոնինը: Ցավոք, Վանո Սիրադեղյանից սկսած (Զախարյան-մախարյանների մասին էլ չխոսենք)՝ ոչ մի քաղաքապետ կռիվ չի տվել Երևանի դեմքի համար (միակ բացառությունը Կարեն Կարապետյանն է). միշտ փողը եղել է ավելի կարևոր, քան ավանդույթը: Ես կարծում եմ, որ այստեղ սուբյեկտիվ գործոն էլ կա. եթե մարդու անունը փոքր ժամանակ Նապոլեոն դրած չլինեին, գուցե մենք մի հինգ հին շենք ավել ունենայինք: Բայց այն, ինչ հիմա ունենք, շատ օրինաչափ է. չի կարող գյուղական մտածողությամբ հանրույթը եվրոպական քաղաք ունենա: Այս պահին և տեսանելի հարյուրամյակում հայկական պետականությունը և մշակույթը հենվում և հենվելու են հենց երևանցիների վրա, Երևանն է պատասխանատու այդ երկուսի համար: Հանճարները միշտ գալիս են գյուղից, բայց մշակույթը և պետությունը պահում են քաղաքները: Հիմա ամենակարևորի մասին. պետք է հպարտանալ երևանցի լինելով, բայց նաև հասկանալ, որ դա ոչ թե ծննդավայր է, այլ նախ և առաջ՝ մտածողություն, ավանդույթ, լեզու, մշակույթ»:

Նմանատիպ նյութեր