211652_close_icon
views-count3094 դիտում article-date 11:02 12-04-2017

Մենք Սիրիա զորք չենք մտցնի. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox Bussiness-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում զորք մտցնել Սիրիա։ «Սակայն, երբ ես տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ ամենասարսափելին օգտագործում՝ քիմիական զենքը, և թե ինչպես են այդ հրաշալի երեխաները մահանում իրենց ծնողների ձեռքերում... ես անմիջապես զանգահարեցի գեներալ Մեթթիսին»,-ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Սիրիայի Հոմս նահանգում սիրկական կառավարական ուժերին պատկանող ավիաբազան ոչնչացնելու մասին իր տված հրամանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ամերիկյան նավից հրթիռակոծվել էր նշված ավիաբազան այն բանից հետո, երբ սիրիական կործանիչները օդ էին բարձրացել նշված ավիաբազայից և քիմիական ռումբեր նետել Իդլիբ նահանգի Խան Շեյխուն բնակավայրի վրա։ Ռմբակոծությունից հետո շուրջ 90 խաղաղ բնակիչ էր մահացել։

Նմանատիպ նյութեր