211652_close_icon
views-count2787 դիտում article-date 10:04 12-04-2017

Շառլ Ազնավուրը չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում։ Հայաստանի համար խիստ կարևոր այդ երկրում դեսպան կնշանակվի ՀՀԿ ցուցակի 4-րդ համարը՝ Արա Բաբլոյանը, ում անունը շրջանառվում էր առողջապահության նոր նախարարի պաշտոնի համար։ Որոշում է կայացվել, որ մասնագիտությամբ վիրաբույժ-ուրոլոգ 70-ամյա Բաբլոյանը պետք է զբաղվի դիվանագիտական աշխատանքով: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ ցուցակի առաջին 5 համարները պատգամավորական մանդատ չեն վերցնելու: Վիգեն Սարգսյանն ու Արփինե Հովհաննիսյանը մնալու են գործադիրում: Տարոն Մարգարյանն էլ ցանկանում է ընտրվել քաղաքապետի պաշտոնում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր