7330 դիտում
16:55 13-04-2017
«Ագրեսիվ գնում ենք առաջ». աճուրդով վաճառքի է հանվում «Արաքս» ՓԲ ընկերության 80 տոկոս պետական բաժնեմասը
Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2016թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ ակնկալվում է առավել հրապարակային դարձնել Հայաստանում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը և արդյունքները:
Գործադիրի ղեկավարը հետաքրքվել է մնացած ընկերությունների հարցով: ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը տեղեկացրել է, որ ի կատարում վարչապետի հանձնարարականի՝ շրջանառության մեջ է դրվել 2017- 2020 թթ. մասնավորեցման ծրագիրը. «Այն ամբողջությամբ նոր ծրագիր է, որում ընդգրկված է 42 ընկերություն, որոնցից 23-ը հին՝ 2006-2007-թթ. ծրագրերից են, 17՝ նոր ընկերություններ են»:
Վարչապետը ևս մեկ անգամ հանձնարարել է մաքրել դաշտը, գույքագրել այդ ընկերությունները. «Ամբողջը մաքրում ենք, ագրեսիվ գնում ենք առաջ: Ճկուն մեխանիզմ ենք ստեղծում»: Պատասխանելով վարչապետի հարցին՝ Արման Սահակյանը տեղեկացրել է, որ ոլորտի վերաբերյալ նախատեսվող բարեփոխումների առաջարկությունները կներկայացվեն 1 ամսվա ընթացքում:
Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է աճուրդային եղանակով մասնավորեցման ներկայացնել «Արաքս» ՓԲ ընկերության 80 տոկոս պետական բաժնեմասը: Ընկերության գործունեության տեսակը գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական, նախագծային աշխատանքների կազմակերպում է. ներկայումս այն գործունեություն չի ծավալվում: Վարչապետը, դիմելով պետգույքի կառավարման վարչության պետին, նշել է, որ բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ մշակելիս պետք է հաշվի առնել նաև այս փաստերը:
«Այս ընկերությունը 2000թ.-ից գործունեություն չի ծավալում և ունի 6 աշխատող: 2000 թ.-ից ձեռնակությունը գործունեություն չի ծավալում, ինչու՞ ենք 17 տարի սպասում»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով բոլոր հարցերը դասակարգել և նման ընկերությունները գույքագրել:
Նմանատիպ նյութեր
3614 դիտում
15:38 05-03-2020
«Երվերելակ» ընկերությունը վաճառքի է հանվում աճուրդով. մեկնարկային գինը՝ 100 մլն դրամ
2824 դիտում
14:21 04-02-2021
Կառավարությունը վաճառքի հանեց «Արաբկիր» ԲԿ-ի 5.6% պետական բաժնեմասը
8334 դիտում
10:25 30-09-2021
Ազգային պահուստներում պահվող թանքարժեք մետաղներն ու քարերն ինչո՞ւ են վաճառքի հանվում․ «ՀՀ»
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից