4383 դիտում
19:14 14-04-2017
Հայտնի են 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի բասկետբոլի աղջիկների առաջնության մրցանակակիրները
Երևանի պետական համալսարանի մարզասրահում այսօր՝ ապրիլի 14-ին, կայացան ապրիլի 10-ին մեկնարկած 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով աղջիկների բասկետբոլի առաջնության եզրափակիչ խաղերը:
Հաղթողի գավաթի համար մրցեցին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ու Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) աղջիկների թիմերը: Թեժ պայքարից հետո 31-41 հաշվով հաղթող ճանաչվեց ՀՖԿՍՊԻ-ի թիմը:
ԵՊՀ-ի թիմը համապատասխանաբար 2-րդ տեղը զբաղեցրեց, 3-րդ հորիզոնականում էր Հայ-ռուսական (սլավոնսկան) համալսարանի թիմը:
Նշենք, որ առաջնությանը մասնակցել են 8 բուհերի թիմեր (յուրաքանչյուրում 13-15 մասնակից):
Եզրափակիչ խաղի ավարտից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողություն. 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը ստացան պատվոգրեր և մեդալներ, իսկ չեմպիոնները նաև գավաթ: Պարգևատրումն իրականացրին ԵՊՀ ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ, մարզական լրագրող՝ Ռուդիկ Բարսեղյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի տեղակալ, ՀՀ ուսանողական խաղերի գլխավոր մրցավար Վահագն Հարությունյանը։
Մարզական խաղերի նպատակն է նպաստել ՀՀ բուհերում համալսարանական սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի ամրապնդմանը։ Ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ ԿԳՆ-ն, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3483 դիտում
14:50 02-05-2017
Հայտնի են 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի վոլեյբոլի տղաների առաջնության մրցանակակիրները
3136 դիտում
16:28 29-10-2016
Հայտնի է 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի բասկետբոլի տղաների առաջնության հաղթողը
4381 դիտում
21:08 25-11-2016
Հայտնի է 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի հանդբոլի տղաների առաջնության հաղթողը
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»