11177 դիտում
21:03 15-04-2017
Ամերիկյան ավիաընկերությունը 10.000 դոլար փոխհատուցում է առաջարկում ուղևորներին` իրենց տեղից հրաժարվելու համար
Ամերիկյան Delta ավիաընկերությունն իր հաճախորդներին շուրջ 10 000 դոլար կառաջարկի գերծանրաբեռնված չվերթների ժամանակ իրենց ամրագրումից հրաժարվելու համար: Հայտնում է [url=http://abcnews.go.com/Business/wireStory/delta-oks-offers-9950-flyers-give-seats-46808209]abcnews[/url]-ը:
Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ ղեկավարները նախկինում մինչև 1350 դոլար էին առաջարկում, սակայն ուրբաթ օրվանից նոր որոշում է կայացվել, ըստ որի ուղևորներին կարող են մինչև 9950 դոլար առաջարկել` որպես փոխհատուցում:
Այլ ավիաընկերություններ ևս դիմում են այս քայլին` 1000, 800 կամ 2000 դոլար փոխհատուցում առաջակելով ուղևորներին, որպեսզի գերծանրաբեռնված թռիչքների ժամանակ հրաժարվեն իրենց տեղերից։
Նշենք, որ ավիաընկերությունները ավել տոմսեր են վաճառում, այն հաշվարկով, որ ուղևորներից մի քանիսը տարբեր պատճառներով չեն թռչի: Սակայն երբ բոլոր տոմս ունեցողները ներկայանում են, նրանց մի մասին չեն թողնում մտնել օդանալ և առաջարկում են թռչել հաջորդ չվերթով:
[img]http://shamshyan.com/ups/images/078157400149227567585420.jpg[/img]
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ում ավիաընկերության աշխատակիցները ծեծելով օդանավից դուրս էին բերել մի ուղևորի, որը տոմս ուներ, ինչից հետո մեծ աղմուկ էր բարձրացել:
Նմանատիպ նյութեր
4934 դիտում
17:35 03-02-2017
Երկու ամերիկյան ընկերություն ավելի քան 500 000 000 դոլար կներդնեն Հայաստանում
51498 դիտում
10:35 13-10-2017
140.000 դրամ աշխատավարձ ստացող Մանվել Ջավադյանն ունի 14 մլն դրամ, 28.000 դոլար և 21.000 եվրո. «Ժողովուրդ»
15687 դիտում
22:36 02-05-2017
Մանդատից հրաժարվելու իմ դիմումը ֆանտաստիկայի ժանրից է, չեմ հրաժարվել, չեմ էլ հրաժարվելու. Նապոլեոն Ազիզյան. Tert.am
Այս բաժնից
838 դիտում
19:15 24-12-2024
Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին
979 դիտում
18:25 24-12-2024
Էրդողանը և Ալիևն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին
1189 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ