211652_close_icon
views-count3888 դիտում article-date 12:49 16-04-2017

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության Հայրապետական պատարագ` Մայր տաճարում

Քրիստոնեական գլխավոր տոների մեկի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Մայր Տաճարում այսօր մատուցվում է Սուրբ Պատարագ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: Պատարագի սրբազան արարողությանը ներկա են՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Առաջին տիկին՝ Ռիտա Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, այլ նախարարներ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, բարերարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, կրթության և մշակույթի գործիչներ, բազում ուխտավոր հայորդիներ և հավատացյալ ժողովուրդը: Պատարագի սրբազան արարողությունն սկսվել է Հայրապետական խաչվառազարդ շքեղ թափորով, ապա Սուրբ Պատարագի ընթացքում Նորին Սրբությունը, վերստին «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը և իր բարեմաղթանքները փոխանցելով համայն հայ ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս աշխարհի, իր հայրապետական պատգամն է հղել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնի առիթով:

Նմանատիպ նյութեր