211652_close_icon
views-count6715 դիտում article-date 19:25 16-04-2017

Թող Հարուցյալ Տերը առաջնորդի քայլերը նրանց, որոնք կփնտրեն արդարություն ու խաղաղություն. Ֆրանցիսկոս պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Քրիստոսի Հարության օրը, որն այս տարի կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիները նույն օրն են նշում, շնորհավորել է հավատացյալներին և դիմել նրանց ավանդական Urbi et Orbi (Քաղաքին և Աշխարհին) ուղերձով: Այս մասին հայտնում է «[url=http://hy.radiovaticana.va/news/2017/04/16/%D6%86%D6%80%D5%A1%D5%B6%D5%B9%D5%AB%D5%BD%D5%AF%D5%B8%D5%BD_%D5%BA%D5%A1%D5%BA%D5%AB%D5%B6_urbi_et_orbi_%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%80%D5%B1%D5%A8%D6%89/1305948]Ռատիօ Վատիկանը[/url]»: Պատարագից առաջ հովվապետը սպիտակ մեքենայով շրջել է Սուրբ Պետրոսի հրապարակով՝ ողջունելով աշխարհի բոլոր ծագերից Վատիկան ժամանած հազարավոր հավատացյալների: Դրանից հետո նա մարդկանց է դիմել Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից՝ ավետելով Քրիստոսի Հարությունը: Իր ուղերձում հովվապետը ուշադրություն է հրավիրել Սիրիայում, Ուկրաինայում, Աֆրիկայում. Լատինական Ամերիկայում ստեղծված իրավիճակների վրա, ինչպես նաև խտրականության և պարտադրված արտագաղթի խնդիրներին: «Թող Հարուցյալ Տերը, առաջնորդի քայլերը նրանց, որոնք կփնտրեն արդարություն ու խաղաղություն և Ազգերի պատասխանատուներին շնորհի քաջություն՝ կանխարգելելու հակամարտությունների ծավալումը և կասեցնելու զենքերի վաճառքը» - ասել է Ֆրանցիսկոս պապը:

Նմանատիպ նյութեր