211652_close_icon
views-count4104 դիտում article-date 11:57 17-04-2017

Փհենյանի հետ կապված իրավիճակը սրվում է. Վաշինգտոնը խոստանում է կատարել Սեուլի նկատմամբ ստանձնած պարտավորությունները

ԱՄՆ-ն ևս մեկ անգամ հաստատում է, որ կկատարի Հարավային Կորեայի հանդեպ անվտանգության ոլորտում իր ստանձնած պարտավորությունները՝ անկախ նրանից, թե ով կհաղթի նախագահի վաղաժամկետ ընտրություններում, որոնք տեղի կունենան մայիսի 9-ին։ Նման հայտարարությամբ է Սեուլում հանդես եկել ԱՄն-ի փոխնախագահ Մայք Փենսը, հաղորդում է Ria Novosti-ն։ Վերջինս հանդիպել է Հարավային Կորեայի նախագահի լիազորությունները ժամանակավորապես ստանձնած վարչապետ Խվան Գյո Անոյի հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ-ի կողմից Հարավային Կորեայի տարածքում THAAD բալիստիկ հրթիռների նորագույն համակարգեր տեղակայելու շուրջ։ Հիշեցնենք, որ այդ երկրի նախկին նախագահը կոռուպցիոն սկանդալից հետո հեռացվեց իշխանությունից։ Նրան նաև մեղադրանք է առաջադրվել այդ հոդվածով։

Նմանատիպ նյութեր