211652_close_icon
views-count8770 դիտում article-date 12:28 17-04-2017

Կայացավ Բլոտի 3-րդ Blototo առաջնությունը. լարված մրցապայքարի արդյունքում հայտնի դարձան հաղթողները

«Ես գնում եմ BLOTOTO»՝ հենց այս կարգախոսն էր ընտրված TotoGaming ընկերության կողմից կազակերպված Blototo բլոտի առաջնության համար։ Բլոտը Հայաստանում ամենասիրված ու տարածված խաղերից մեկն է, իսկ առաջնությանը կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները՝ եթե ոչ որպես մասնակից, ապա որպես հյուր։ Առաջնության օնլայն մեկնարկը տրվել էր փետրվարի 1–ին, իսկ եզրափակիչը կայացավ ապրլի 9-ին El Sky Bar ակումբում: Օնլայն հարթակում ընտրված 32 մասնակիցները եզրափակչում մրցեցին միմյանց հետ մրցանակային տեղերի համար: Մրցանակային էին համարվում 1–16 հորիզոնականները, որոնց միջև էլ բաշխվեց ընդհանուր 3,000,000 դրամ մրցանակային ֆոնդը: Լարված մրցապայքարի արդյունքում հայտնի դարձան հաղթողները. 1–ին հորիզոնականը զբաղեցրեց Տիգրան Հայրապետյանը, ով պարգևատրվեց 2,000,000 դրամով, 2–րդ հորիզոնականը գրավեց Կարապետ Թումանյանը՝ 500,000 դրամ, 3–րդ հորիզոնականում հայտնվեց Աշոտ Վարդանյանը՝ 200,000 դրամ: Միջոցառման հյուրերը նույնպես ձանձրանալու առիթ չունեին։ Բոլորին հնարավորություն էր տրված խաղալ Բլոտ, Տոտո21, Նարդի։ Հատուկ տաղավար էր հատկացված բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին սովորել խաղալ բլոտ հենց տեղում, ինչպես նաև հաղթել բազմաթիվ մրցանակներ TotoGaming-ի կողմից «Դարթս» խաղում:

Նմանատիպ նյութեր