ՌԴ Կոմիում խոշոր ավտովթարի հետևանքով կա 1 զոհ, 37 վիրավոր
ՌԴ Կոմի Հանրապետության Ուդորսկի շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Российская Газета-ն:
Ավտովթարը տեղի է ունեցել Կոսլան գյուղի վարչական տարածքում, որտեղ Урал-ը բախվել է ուղևորատար ավտոբուսին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բետնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ավտոբուսին, ինչի հետևանքով 59-ամյա վարորդը մահացել է, իսկ ավտոբուսի 37 ուղևոր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է:
Վիրավորներից 3-ը, որոնց թվում կա 2 երեխա, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Երեկոյան կժամանի փրկարարական ուղղաթիռը, որով դեպքի վայր կժամանեն Հանրապետության տարբեր հիվանդանոցներից բժիշկներ՝ օգնություն ցուցաբերելու վիրավորներին: